Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ուսուցիչ ապտակել է աշակերտին ու ազատվել աշխատանքից

Blog Image

Նիժնի Նովգորոդի Ձերժինսկ քաղաքի դպրոցի միջանցքում աշակերտին հարվածած ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր կամքով։

Նա մի քանի անգամ հարվածել է տղային, կանչել է նրան ու ուժով գցել հատակին։ Երեխան փորձել է արդարանալ, սակայն զայրացած ուսուցիչը ապտակով նրան ուղարկում է տնօրենի մոտ:

«Թիվ 12 դպրոցի ղեկավարության տեղեկություններով՝ աշակերտի և ուսուցչի միջև միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, ընդմիջման ժամանակ»,- ասված է Ձերժինսկի վարչակազմի հաղորդագրությունում։

Երեխան ընկնելու հետեւանքով չի տուժել, նրա կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում, սական ուսուցիչն իր կամքով հրաժարական է տվել։

Send