Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գյումրիում 68 մլն դրամ կհատկացվի նոր տոնածառի համար․ մանրամասներ

Blog Image

Գյումրին այս Ամանորին կունենա նոր տոնածառ։

Համայնքի ավագանին կողմ է քվեարկել նոր տոնածառի համար համայնքային բյուջեից գումար հատկացնելու նախագծին։

Ձեռք կբերվի արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ նոր տոնածառ։ Գումարի շրջանակներում եղևնին կունենա նաև նոր զարդարանքներ, ներառում է նաև տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման ծախսերը։  

Ավագանին սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ կողմ է քվեարկել 68 մլն դրամ հատկացնելու որոշմանը։

Նույն  նախագծով ևս 7 մլն դրամ էլ կհատկացվի  համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման համար:  

Send