Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը։ Հայտնել է Սահմանադրական դատարանը։
Ավելի վաղ կառավարությունն էր վավերացրել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը կորոշի Սահմանադրական դատարանը, ապա այն կներկայացվի Ազգային ժողով։