Իրանն ու Իսրայելը նման են երկու դպրոցական երեխաների, որոնք կռվում են։ Թող նրանք կռվեն 2-3 րոպե, և կտեսնեք, թե ինչպես են նրանք իրենց կանգնեցնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա խոսքով՝ Իսրայելը կհրապարակի զեկույց իրանական միջուկային օբյեկտների լիակատար ոչնչացման մասին։
«Եվ գիտեք, նրանք ունեն մարդիկ, ովքեր այնտեղ էին Ֆորդոյում հարվածից հետո։ Եվ նրանք ասում են, որ դա լիակատար ոչնչացում էր»,- ընդգծել է։