Ամերիկացի դերասան Ջո Մարինելին է մահացել։
Հեռուստասերիալի աստղը մահացել է 68 տարեկան հասակում հունիսի 22-ին, Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում, «The Hollywood Reporter»-ին հայտնել է նրա կինը՝ Ջին Մարինելին։
Մարինելին մի քանի տարի պայքարել է լուրջ հիվանդության դեմ։
Մարինելին հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալով, որտեղ նա մարմնավորել էր մաֆիոզ Բանի Տալիատիին։ Այս դերի համար նա ստացել է «Soap Opera Digest» մրցանակը՝ «Լավագույն կատակերգու դերասան» անվանակարգում։