Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ինչ խոսում եք Արցախից, խոսում եք փողի մասին․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, խնդրելով, որ պատասխանը հստակ լինի։ 

«Դուք վերահաստատո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության երաշխավորն է, որն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,-ասաց Մանուկյանը։ 

Արմեն Գրիգորյանը հարցին պատասխանելով ասաց, որ դա ասելով չէ, գործով են ապացուցում և ՀՀ իշխանությունը գործով դա ապացուցել է։ 

«Անցած տարի մոտ 200 մլրդ ֆինանսական աջակցություն է տրամադրվել, տեղյակ եք, որ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության հարցեր են լուծվում դրանով»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե օրակարգային հարցին վերաբերվող հարց կա, կպատասխանի։ 

Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ նորից կոնկրետ պատասխան չստացավ իր տված հարցին։ 

«Պարոն Գրիգորյան, հող փողի դիմաց՝ ինչ խոսում եք Արցախից, խոսում եք փողի մասին, գոնե Դուք, որ ծնունդով Արցախից եք, Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի վերածեք»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send