Հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆիդանի և Ռուբիոյի հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում։
Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է «սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն և միասնական Սիրիային, որը սպառնալիք չէ ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ տարածաշրջանի համար»։
«Պետքարտուղարը նշել է Թուրքիայի առաջնորդությունը ԴԱԻՇ-ին հաղթելու գլոբալ կոալիցիայում, Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու մեր համատեղ ջանքերը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու մեր ընդհանուր նպատակը»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։