Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հրետակոծել է Գեղարքունիքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների տեղակայման վայրը։ Վնասվել է շենքը, ինչպես նաև խաղաղապահ ուժերի ռազմական մեքենաները:
MediaHub-ի հարցմանն ի պատասխան Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից հայտնեցին հետևյալը.
«Լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ կապված՝ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով սահմանապահ ծառայության աշխատակիցները չեն տուժել ”:
Հիշեցնենք, մի քանի ժամ առաջ վարչությունից հրաժարվել էին մեկնաբանել կատարվածը, սակայն խոստացել ավել ուշ անդրադառնալ խնդրին: