Սեպտեմբերի 13-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀԱՊԿ պաշտոնական կայքը www.odkb-csto.org ենթարկվել է DDOS հարձակման։
Կայքի աշխատանքը խաթարվել է, արձանագրվել են որոշ տեղեկատվական հաղորդագրություններում փոփոխություններ կատարելու չարտոնված փորձեր, մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ժամը 07:00-ն մուտքը հնարավոր չի եղել։
Ներկայումս կայքը մասամբ վերականգնվել է, և միջոցներ են ձեռնարկվում չարտոնված միջամտությունները տեղայնացնելու և վնասված կամ կորցրած տվյալները վերականգնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը: