Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչու՞ է ՔՊ-ականը ուշ լրացրել հայտարարագիրը և ինչպե՞ս է 29.5 դրամով տուն ձեռք բերել

Blog Image

Mediahub-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը իր հաշվետու տարվա եկամուտների և անշարժ գույքի վերաբերյալ հայտարարագիրը սահմանված ժամկետից ուշ է ներկայացրել, և մնացած տվյալներում առկա են անճշտություններ։

Մասնավորապես, պատգամավորի հայտարարագրում նշվում է, որ նա 2024 թվականի ընթացքում ձեռք է բերել բնակարան, սակայն դրա արժեքը նշված է 29.5 դրամ։

Mediahub-ը այս ամենի առթիվ գրավոր հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու հետևյալը`

- Ստուգվե՞լ է արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի ներկայացրած հայտարարագիրը;

- Հայտարարագրի ուշ ներկայացման համար ի՞նչ տույժի է ենթարկվել;

- Ինչպե՞ս է հնարավոր, որ ձեռք բերված բնակարանի արժեքը կազմի 29.5 դրամ։

Հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ Mediahub-ի հրապարակման հիման վրա տվյալների ստուգում է իրականացվում։

Մեր երկրորդ հարցին ի պատասխան նշվում է, որ անձը վարչական իրավախախտման համար տույժի չի ենթարկվել, քանի որ հանձնաժողովի զգուշացումից հետո հայտարարագիրը լրացվել է 30 օրվա ընթացքում։

Ինչ վերաբերում է բնակարանի 29.5 դրամ արժեքով ձեռք բերման հարցին, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայումս իրականացնում է արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների ստուգում, որի արդյունքները կներառվեն հանձնաժողովի կողմից հրապարակվող հաշվետվությունում։

Էմմա Մարտիրոսյան

Send