Իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ազատված երեք պատանդներ հանձնվել են զինվորականներին:
ՀԱՄԱՍ-ը Մոսկվայի խնդրանքով ազատ է արձակել նաև Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովին, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կատարում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Դոգադկինը։