Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզանում միակ հարցադրումը պետք է դառնա՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցինք անխուսափելի պատերազմում». Ոսկանյան

Blog Image

Որքան էլ ոմանց ականջահաճո չթվա, բայց մեր իսկ ցավալի փորձը ցույց տվեց, որ մեր կողմից ոչմիթիզականությունն ուղղակի այլընտրանք չունի, քանզի թշնամին հենց ինքն է ոչմիթիզական, և մեր ու թշնամու «հավերժական» բախման մեջ շարունակելու է ապրել հաղթողը և չզիջողը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նաև հասարակական-քաղաքական խոսույթում արտահայտվող մեր մտայնության «կախարդական» շրջանը, որը ենթադրում է զիջել ինչ-որ բան և հասնել «հավերժական խաղաղության» պետք է հնարավորին արագ ճեղքել։

Ակնհայտ է, որ «եթե ավելի շուտ զիջեինք, պատերազմ չէր լինի» թեզն արմատապես սնանկ է և ոչնչով չհիմնավորված, քանզի ցավալի փորձը ցույց է, որ յուրաքանչյուր զիջում ոչ միայն չի լուծում որևէ խնդիր, այլ ընդհակառակը՝ ավելի մեծ բարդությունների է բերում։

Հարցադրումն առ այն, թե «ինչո՞ւ շուտ չհամձնեցինք այս կամ այն տարածքը, որպեսզի պատերազմ չլիներ» տրամաբանողի համար պետք է այլևս գոյության իրավունք չունենա, որովհետև պատերազմը լինելու էր և լինելու է, քանզի թշնամուն զսպողը ոչ թե զիջումն է և դրա հետևանքով էլ ավելի թուլացումն, այլ ուժերի հավասարակշռության վերականգնումը։

Ըստ այդմ, մեզանում միակ հարցադրումը պետք է դառնա՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցինք անխուսափելի պատերազմում» և ի՞նչ ենք անում թշնամու հետ հաջորդ բախմանը նախապատրաստվելու և դրանում հաղթելու համար»,-գրել է նա։

Send