Ճամբարակի երկնքում ֆիքսել են «Հալո» երևույթը: Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով»,- լուսանկարին կից գրել է Սուրենյանը։