Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Ո՞ւր կտեղափոխվի Օգյուստ Ռոդենի քանդակը․ Տիգրան Ավինյանը ներկայացրեց նախագիծը

Նախնական քննարկումների ընթացքում Շառլ Ազնավուրի արձանի տեղադիրքը եղել է հենց Ազնավուրի հրապարակը։ Սակայն, հաշվի առնելով, որ մենք ունենք նաև Օգյուստ Ռոդենի ստեղծած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի տեղափոխման հարցը, ավելի տեսանելի, քաղաքացիների համար դիտարկելի հատված  Ֆրանսիայի հրապարակում՝ այս երկու առաջարկները միաձուլվել են մեկ որոշման մեջ  և առաջարկվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ քննարկվում է աշխարհառչակ հայ ազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման համաձայնություն տալու մասին հարցը։  

«Օգյուստ Ռոդենի ստեղծած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը կտեղափոխվի Ֆրանսիայի հրապարակի մայթեզրին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send