Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Հորդորում եմ չխեղաթյուրել վարչապետի ասածը. Սուրեն Պապիկյան

Հորդորում եմ չխեղաթյուրել վարչապետի հնչեցրածը, որովհետև «բոլորը 5-րդ շարասյուն են» վատ արտահայտություն է: Խոսքը բոլորի մասին չէ, այլ նրանց մասին, որոնք ստանձնել են կամ շարունակում են ստանձնել այդ դերը և կապ չունի, թե որտեղ են՝ քաղաքացիական կյանքում, գուցե ԱԺ-ում: Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցադրմանը, թե արդյոք վտանգավոր չէ Նիկոլ Փաշինյանի երեկ արված հայտարարությունը և արդյոք այն չի թուլացնում բանակը, հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք պետք է իրականության հետ առերեսվելու կամք ունենանք վերջապես: Խոսքը մեր պետականության, եղելիության մասին է: Եվ եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է այդ մասին ամեն օր խոսել, մամուլին էլ կարելի է ամեն օր վատ երևույթները լրահոս դարձնել, դա նրանից է, որ պահանջը կամ գուցե պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետության կենսունակությունը: Եվ այո, ովքեր թուլացնում են մեր պետության կենսունակությունը, հինգերորդ շարասյուն ասվածը նրանց համար մեղմ է: Դա ավելի շատ նման է դավաճանության, բայց ես հիմա կրկին դրան չեմ անդրադառնա»,- ասաց Պապիկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Send