Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

16-րդ թաղամասում շունը զենք-զինամթերք է գտել

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով, այսօր մի քաղաքացի ահազանգել է  911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ու հայտնել, որ Երեւանի Նորաշեն, կամ, որ ավելի հայտնի է՝ 16-րդ թաղամասի 47/7 շենքի դիմաց կայանված «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայում ռումբ է տեղադրված։ 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը՝ կինոլոգի հետ։ 

Որոնումների արդյունքում դեպքի վայրում շունը զենք-զինամթերքի առկայություն է ցույց տվել․ ավտոմեքենայի անվադողի անվահեծի հատվածում հայտնաբերվել է F1 տիպի նռնակի նմանվող իր։ 
Այս պահին աշխատանքներ են տարվում նռնակը ինդենտիֆիկացնելու ուղղությամբ։

Send