Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատգամավորների միլիոնները. մաս 3-րդ

Blog Image

MediaHub-ը շարունակում է ներկայացնել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների հայտարարագրերը՝ կանխիկ դրամական միջոցների մասով:

Այսօրվա հրապարակման մեջ կներկայացնենք այն պատգամավորներին, ովքեր հայտարարագրել են 1 մլն-ից մինչև 5 մլն դրամ և 5-90 մլն կանխիկ դրամական միջոցներ: 

Այսպես, պատգամավորներից 32-ը հայտարարագրել 1-5մլն դրամ: Նրանք են՝ Հայկ Կոնջորյան, Արեն Մկրտչյան, Հակոբ Ասլանյան, Ելենա Կիրակոսյան, Մարինա Ղազարյան, Անդրանիկ Քոչարյան, Ալեքսեյ Սանդիկով, Մարիամ Պողոսյան, Ծովինար Վարդանյան, Քրիստինե Վարդանյան, Աննա Մկրտչյան, Նարեկ Ղահրամանյան, Էմմա Պալյան, Լուսինե Բադալյան, Լիլիթ Կիրակոսյան, Արթուր խաչատրյան, Ասպրամ Կրպեյան, Հռիփսիմե Հունանյան, Գեղամ Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Դավիթ Դանիելյան, Նարեկ Զեյնալյան, Կարեն Համբարձումյան, Հասմիկ Հակոբյան, Վահագն Ալեքսանյան, Նորիկ Թևանյան, Հայկ Մամիջանյան, Նարեկ Գրիգորյան, Բաբկեն Թունյան, Իշխան Զաքարյան, Արմեն Գևորգյան, Հակոբ Արշակյան: Այս պատգամավորներից 21-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են, 8-ը «Հայաստան» և 3-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցություններից:

ԱԺ պատգամավորներից 9-ը հայտարարագրել են 5 մլն-ից մինչև 10 մլն կանխիկ դրամական միջոցներ: Նրանք են՝ Վահե Հակոբյան, Աննա Գրիգորյան, Թագուհի Թովմասյան, Տրդատ Սարգսյան, Հայկ Ցիրունյան, Վաղարշակ Հակոբյան, Ագնեսա Խամոյան, Արթուր Սարգսյան, Աշոտ Սիմոնյան: Այս պատգամավորներից միայն 3-ն են ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 5-ը՝ «Հայաստան» խմբակցությունը և 1-ը «Պատիվ ունեմ»-ից:

Պատգամավորներից 4-ը հայտարարագրել են 10 մլն-ից մինչև 15 մլն դրամ: Նրանք են՝ Արամ Վարդևանյան, Դավիթ Առուշանյան, Հռիփսիմե Ստամբուլյան, Աղվան Վարդանյան: Այս պատգամավորներից 1-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունից: 

ԱԺ պատգամավորներից 4-ը հայտարարագրել են 15 մլն-ից մինչև 25 մլն դրամ կանխիկ միջոցներ: Նրանք են՝ Ռուստամ Բաքոյան, Հայկ Սարգսյան, Ալեն Սիմոնյան, Գուրգեն Մելքոնյան: Չորսն էլ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորներ են: 

Շարունակելի

Շուշանիկ Միսկարյան

Send