ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ մայիսի 24-ին, մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը` ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հասկանալ բառի մանիպուլյացիայի վտանգը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Զախարովան պատասխանել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Հայաստանը արձանագրի, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը»։