Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նոյեմբերյան փաստաթուղթն ու դրա դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում

Blog Image

Նոյեմբերյան փաստաթուղթն ու դրա դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես ասում են՝ մեկ խաղում են, մեկ չեն խաղում, այնուամենայնիվ, խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթի մասին, որը ստորագրել են երեք կողմերը, որոնց պարբերաբար հղում են անում կողմերը»,- նշել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ մեջբերվում են փաստաթղթեր, որոնք «իրականացվում են ոչ թե կախարդական փայտիկի օգնությամբ, այլ մարդկանց կողմից, ովքեր ջանք չեն խնայում՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»։

«Չի կարելի նման անպատասխանատու կերպով մեջբերել փաստաթղթերը, որոնց համար նախորդ սերունդները մեծ գին են վճարել»,- հավելել է Զախարովան։

Send