Միկարդատեր Իլոն Մասկը և նրա որդին՝ «X Æ A-12»-ը, միասին են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում։
ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման՝ գործակալություններից պահանջելով համագործակցել կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հետ:
Իլոն Մասկի որդին ներկա է եղել Օվալաձև կաբինետում, երբ Թրամփը հրաման է ստորագրել, որով DOGE-ին ավելի շատ լիազորություններ է շնորհվում:
Թրամփը DOGE-ի ղեկավար Մասկին էլ ավելի մեծ լիազորություններ է տվել կառավարությունը բարեփոխելու համար։
Մասկն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է «կառավարության զանգվածային բարեփոխմանը, որի օգտին քվեարկել է ԱՄՆ ժողովուրդը՝ Թրամփին նախագահ ընտրելով»։
«Դաշնային բյուրոկրատիան ամերիկյան իշխանության չորրորդ չընտրված ճյուղն է»,- նշել է ամերիկացի գործարարը։
Թրամփը հավելել է, որ DOGE-ն կարողացել է բացահայտել «խելահեղ» թվեր: Որոշ պետական պայմանագրերում ատկատները հասնում են միլիարդավոր դոլարների:
Լրագրողների և հանդիսատեսի ուշադրությունը գրավել է նաև միլիարդատիրոջ որդին, ով նստած է եղել հոր ուսերին ու քաշել ականջներն ու մազերը։
https://t.me/mediahub_culture