Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել «Սրբազան Պայքարի» խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ՝ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը։
Երիտասարդները, ըստ «Սրբազան պայքար»–ի թելեգրամյան էջի, պահանջում էին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ «Սրբազան Պայքարի» աջակիցներն ազատ են արձակվել։
«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքի 172․2 հոդվածով նախատեսված արարքի համար առավոտյան ժամը 08:55 են բերվել։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, և ազատ են արձակվել»,– նշեցին ՆԳՆ–ից:
Մարիաննա Արամյան