Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները. Դավիթ Խուդաթյան

Blog Image

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը։

Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։

Նիստի ընթացքում քննարկել ենք նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։

Քննարկել ենք ՋՕԸ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։

Հանձնարարել եմ Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕԸ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով։

Դավիթ Խուդաթյան

 

Send