Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Քաղաքականություն

«Ձեններդ կտրե՛ք այ թո ւրքի ոտք լպստողներ». Արսեն Թորոսյանի նիկոլահաճո ստատուսներն ու քաղաքացիների արձագանքը

Blog Image

ՔՊ-ականները շարունակում են փրփուրը անգրագետ երախներին ստատուսներ ձոնել Սամվել Կարապետյանի ու բոլոր նրանց դեմ, ովքեր հանդգնում են պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին ու այդ եկեղեցին իրենց սրբապիղծ ձեռքներից հեռու պահողներին:

Նիկոլ Փաշինյանի ստատուսները շարունակում են բոլորիս մոտ իսպանական ամոթ առաջացնել, քանզի երկրի ոչ բարով ղեկավարը ուղղակի չի կարող նման բաներ գրել, անգամ եթե շատ մեծ է դա անելու գայթակղությունը.... բայց քանզի Հայաստանը վաղուց վերածվել է ծուռ հայելիների երկրի, մեզ մնում է միայն շարունակել հետևել հիստերիկ դրսևորումներին ու փորձել չզարմանալ դրա անընդունելի, ամոթալի, խայտառակ դոզավորումներից:

ՔՊ-ական Արսեն Թորոսյանը փորձում է համապատասխանել իր կուռքին՝ Նիկոլին. երեկ ԱԺ ամբիոնից նա սպառնում էր ընդդիմախոսներին ցույց տալ, թե «փիղը ինչ թռչուն է», և փողոցային նմանատիպ այլ բառապաշարով խոսել, ինչը, կարծում ենք, փոքր տարիքում չի կարողացել անել, ինչպես ՔՊ-ականների մեծամասնությունը: Եվ սա վաղուց ապացուցելու կարիք չունի: Նույն տոնայնությամբ այս բակի երես չտեսածը շարունակել է նաև ֆեյսբուքյան իր էջի տիրույթում: Գրառումը մեջբերելու իմաստ չենք տեսնում, քանզի ՔՊ-ականների մտքի արտացոլանքի տեղը ոչ թե մեր լրատվամիջոցն է, այլ արտաքնոցը: Բայց քաղաքացիների կողմից դրան արձագանքը մեր կողմից մեծ ուշադրությամբ ուսումնասիրվեց, ու ներկայացվում է ստորև.

«Խելագարվել կարելի է նման 'ռազբոռկաների' մասին կարդալ... Ինչ պատիժ է սա: Ինչ ցածր կենցաղային մակարդակի մարդկանց գլխավորության տակ ենք ապրում այս երկրում... Վայ, վայ»:

«Ապուշներ Ալիևի ոտերն եք լպստում, դուք ժողովրդին իրական թշնամուց պաշտպանեք,սահմանները ամուր պահեք։Ոչ թե ընկեք ազգի մեջ թշնամիներ ման եկեք»:

«Ձեզ կրկեսում է պետք աշխատել։ Ամեն շաբաթ նոր ներկայացում , մի տրանսպորտի հարց չեն կարող լուծել, կամ օլիգարխ են բռնում կամ եկեղեցական»:

«Դժվար թե աշխարհում թքպ-ի պես հակապետական եւ ինքնապաշտպանական բնազդը կորցրած թայֆա լինի։ Էս ինչ պատուհաս եք բոլորդ։ Աննկարագրելի»:

«Էս ստատուսագիր ինկուբատորի ճտերին ըստ շաբաթվա օրերի մի դոզա տալի՞ս են: Էներգետիկ վամպիրներ են սրանք, լույսը բացվում ա սրանց ներվեր սղոցող ստատուսներն էլ հետը»:

«Իսկ քո «սիրուն» աչքերի համար վարչապետը հանեց քո վրա հարուցված միլլիոների յուրացման քրեական գործը: Դեռ մի բան էլ պաշտոն տվեց»:

«Դուք գնացեք ձեր ավիրածների մասին խոսեք, ոչ պետականամետ և թրքահաճո քպ»:

«Դու քո թալանած միլիոններից խոսի, այ դոկտոր մահ, կորոնայից ինչքա՞ն լափեցիր»:

«Պատերազմը խժռում է աշխարհը, հասել է մեր փեշերին, վարչապետը կաթողիկոսի փեշի մաքրությամբ է զբաղվում։ Նախ երկիրդ դրսից ամրացրու, հետո ներսի մաքրությունն արա։ Թե չէ 7 տարի է մուկ ու կատու խաղալով բռնեմ-թողեմով քայքայեցիք հասարակության ջղերը, մի պուտ արժեքներն էլ միջից գնաց, եկել մեխ եք խրում ազգի հոգու խորքը։Անցեք պատերազմին դիմակայելու գործերին։
Առաջնահերթությունն այսօր սա է»:

«Լռելն ավելի նորաձև է ձեր ու ձեր թիմի դեպքում....սուս մնացեք էլի.....»:

«Կապիկ փոխանակ միավորվեք, երկիր ենք կորցնում իրար եք ուտում ,էլ հին չկա, հինը դուք եք ու ավելի գարշելի դեմքով , ատկատներդ ձեզ օգնական»:

«Առաջինը խոսեք էրդողան Փաշինյան հանդիպելուց, հիմա ինչ զիջումների եք պատրաստվում: Հերիք է մանիպուլացիայի ենթարկեք հասարակությանը, հոգնել ենք , 7 տարի է նույն երգն եք երգում»:

«Նոր իմացա՞ք ՀԵՑ-ի մասին, թե՞ ով ձեր դեմ բան է խոսում նոր հիշում եք, բա 7 տարվա մեջ անդրադառնայիք, թե՞ որպես լծակ պահում էիք»:

Send