Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ոնց որ Արցախը դատարկեցին, տենց էլ Սյունիքը կդատարկեն․ սյունեցիները մտահոգված են

Blog Image

Վերջին օրերին թեժ քննարկման առիթ դարձած համաձայնագրի նախաստորագրումը, ըստ որի՝ ԱՄՆ-ն վարձակալեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը, սյունեցիների մոտ նոր մտահոգությունների ու վախի մթնոլորտ է առաջացրել։

Ադրբեջանական կողմը գնալով ավելի է մոտենում հայկական գյուղերին։

MediaHub-ի հետ զրույցում տեղի բնակիչը նշեց, որ Խնածախի ներքևի հատվածում զորավարժարան (полигон) են ստեղծել։ 

Չնայած նրան, որ մեր զրուցակիցը վերջին օրերին կրակոցներ չի լսել, միևնույն է՝ վախը սրտում է, քանի որ թշնամին օրեր առաջ կրակ էր բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: 

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրմանը, քանի որ վտանգի դեպքում առաջնագծում հենց սյունեցիներն են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրական ազդեցություն այն ունենալ չի կարող, ինչի՞ մասին ա խոսքը։ Ոնց որ Արցախը դատարկեցին, տենց էլ Սյունիքը կդատարկեն»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպում, որի աավարտին էլ նախաստորգրվեց համաձայնագիրը։ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հրապարակել է փաստաթղթի ամբողջական տեքստը։

Էմմա Մարտիրոսյան

Send