Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
 
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու մարմին: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Վիլսոն Գ.-ն է: 
 

Send