Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» մրցաշարում արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել չեմպիոն, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Ավանեսյանը հանդես է գալիս մարտական սամբո մարզաձևում՝ 98 կգ քաշային կարգում։
Ապրիլի 24-ին Ավանեսյանը Կիպրոսում ընթացող մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն էր հռչակվել։