Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ: Նրա ստորագրած կարգադրությունից տեղեկանում ենք, որ Սիմոնյանը հուլիսի 8-9-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում:
Նշված ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: