Երևանի «Նոա»-ն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ին։
«Նոա»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Հանդիպման 9-րդ րոպեին աչքի ընկավ Էտեկին: Մինչ խաղակեսի ավարտը նույնը Էտեկին սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոններն ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց մրցակցի ֆուտբոլիստ Դե Բարին: «Նոա»-ն կարողացավ գոլ խփել նաև հանդիպման ավելացված ժամանակում, սակայն մրցավարը չեղարկեց այն:
«Լինքոլն Ռեդ Իմպս»-«Նոա»՝ 1:1:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 14-ին, Աբովյանի քաղաքային մարզադաշտում: