«Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետներում, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ըստ նրա, մասնավորապես, Վելայաթիիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու համար՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։
«Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։
Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները»,- գրել է Վ.Ոսկանյանը