Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին Զելենսկին Տելեգրամի իր էջում է գրել։
«Հերթական անգամ հաստատում եմ, որ պատրաստ եմ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման՝ ցանկացած ձևաչափով»,- գրել է Զելենսկին ու Ռուսաստանին մեղադրել այդ գործընթացը արհեստականորեն ձգձգելու մեջ։