Կալուգայի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
«Կալուգայի օդանավակայան (Գրաբցևո) ինքնաթիռների ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - գրել է Կորենյակոն իր Telegram ալիքում։
Կիրակի երեկոյան Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Բրյանսկի մարզի երկնքում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս տարվա օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:15-ին, հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացրել են ինքնաթիռի տեսակի մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։