Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վերացնել Արցախի հետքը վերջնականապես. ե՞րբ կխլեն Արցախի ներկայացուցչության շենքը

Blog Image

Այսօր հայտնի դարձավ, որ Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ 

Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Արդյո՞ք սպասելի էր նման զարգացումտ և ե՞րբ պետք է Արցախի ներկայացուցչությունն ազատի շենքը․ MediaHub-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

«Ներկայացուցչությունը որևէ այդպիսի ինֆորմացիա չի ստացել, որ պահանջում են Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ո՛չ մի պաշտոնական բան չենք ստացել, եթե, իհարկե, պետք է լուր կամ ծանուցում տային։ Մենք լրատվամիջոցներից ենք իմացել, իհարկե, սկիզբը դրվեց իշխանական լրատվամիջոցներից, սակայն, դեռ ամիսներ առաջ մեր քննարկումների ժամանակ կանխատեսել էինք, որ այսպիսի բան տեղի կունենա, հաշվի առնելով, որ գալու է մի փուլ, երբ սա ևս նա պետք է վաճառի ադրբեջանցիներին, որպես Ադրբեջանի հաղթաթուղթ և որպես ապացույց Արցախի հարցի վերջնական փակման»,– նշեց Հակոբյանը։

Նա հավելեց, որ քանի որ պաշտոնական ծանուցում չեն ստացել, չգիտեն ժամկետների մասով։

MediaHub-ի տեղեկություններով՝ այս գործընթացը կարող է մի քանի ամիս տևել, քանի որ դատաքննություն պետք է լինի, դատական ակտ կայացվի, որի հիմքով էլ շենքը կվերցնեն: Որևէ մեկը, բնականաբար, չի կասկածում, թե դատարանն ինչ դատական ակտ կկայացնի, որով Դատախազությունը կշարժվի, և ակնհայտ է, որ այս ամենը արագացված տեմպերով կիրականացվի: 

Մարիաննա Արամյան

Send