Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խելագարության կանխավարկած․ ի՞նչ գործիքներ ունի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը՝ ազդելու ՀՀ կառավարության վրա

Blog Image

ՀԷՑ տնօրենի տեղակալի պաշտոնից Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ ազատված Դավիթ Ղազինյանն այսօր դիմել է ՀՀ քաղաքացիական դատարան՝ վիճարկելու Ռոմանոսի հրամանն ու վերականգնվելու իր աշխատանքին։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավիթ Ղազինյանը։

«Ինձ ազատել է վստահության կորստի հիմքով և իմ տված ճեպազրույցում հնչեցրած իբրև թե որակումների և դիտարկումների հիմքով։ Եթե չեմ սխալվում՝ որակում եմ տվել, որ ստել է, և դիտարկում եմ արել, որ ապօրինի է և այլն, դրանք է դրված իմ ազատման հիմքում»,- ասաց պարոն Ղազինյանը։

Անդրադառնալով այսօրվա թոփ թեմային՝ Ստոկհոլմի առևտրային արբիտրաժային դատարանի կողմից ՀԷՑ-ի վերաբերյալ հօգուտ Սամվել Կարապետյանի կայացրած վճռին, Դավիթ Ղազինյանն ասաց, որ դա միջանկյալ հայցի ապահովման միջոց է՝ պարտավորեցնել որոշակի գործողություններից ձեռնպահա մնալ, պարզապես այն կյանքի կոչող գործքի չկա, ինչն էլ թույլ է տալիս ՀՀ իշխանություններին չկատարել միջազգային դատարանի պահանջը։ Այսինքն, եթե ներպետական ատյանների հետ կապված կա Հարկադիր կատարման ծառայություն, որի դեպքում էլ, եթե չեն կատարում, կարող են դիմել դատախազություն, ապա այս պարագայում որևէ ազդող գործիք չկա՝ պետությունը կա՛մ կատարում է արբիտրաժային դատարանի պահանջը կա՛մ չի կատարում։

Իսկ ՀՀ կառավարությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում կատարել՝ ինչ-որ անհասկանալի պատճառաբանություն բերելով։

Ղազինյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի վճիռը չկատարելը կարող է շատ լուրջ վնաս հասցնել ՀՀ միջազգային հեղինակությանը, այլ բան, կարծես թե, չկա։

Հարցին՝ սանկցիաներ կարո՞ղ են կիրառել Հայաստանի դեմ ինչ-որ միջազգային կառույցներ, Դավիթ Ղազինյանն ասաց․ «Ենթադրվում է, որովհետև, վերջին հաշվով, նույն արբիտրաժային դատարանն էլ իր հեղինակության մասին պետք է մտածի։ Չգիտեմ՝ ինչ ճնշման միջոցներ ունի, բայց էլի գնում ենք խելագարության կանխավարկածով, այսինքն՝ այդ դատարանը երբևիցե չէր կարող մտածել, որ կլինի մի երկիր, որ իր որոշումը չի կատարի։ Ես ուզում եմ նաև մի քիչ իրենց արդարացնել, թե ինչու ի սկզբանե այս գործիքների ուղղությամբ չեն մտածել, բայց կարծում եմ՝ ինչ-որ գործիք չունենան»։

Վահե Մակարյան

Send