Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից

Blog Image

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց չեխական «Սպարտա Պրահային»։

Պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպայի թիմը Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում անցկացված խաղում 1:2 հաշվով պարտվեց Չեխիայի «Սպարտային» եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 1:4 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, երրորդ որակավորման փուլ, պատասխան  խաղ

«Արարատ Արմենիա» (Հայաստան)- «Սպարտա Պրահա» (Չեխիա) - 1:2

Խուան Բալանտա, 31 – Ալբիոն Ռահմանի, 23, Էրմալ Կրասնիկի, 90+2

Հեռացում․ Ժոաու Կեյրուշ («Արարատ-Արմենիա»), 87, երկրորդ դեղին քարտ

Send