Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանը կնոջ հետ մասնակցել է Սի Ծինփինի անունից տրված ընդունելությանը

Blog Image

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։

 

Ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ միասին, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։

 

Միջոցառման ընթացքում Փաշինյանը և տիկին Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։

Send