Սպիտակ տունը կասկածում է, որ Եվրոպան փորձում է խափանե; Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները, գրել է Axios-ը։
Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը կարծում է, որ մի շարք եվրոպացի առաջնորդներ հրապարակավ աջակցում են Դոնալդ Թրամփի պատերազմը դադարեցնելու նախաձեռնություններին, սակայն փակ դռների հետևում փորձում են խաթարել Ալյասկայի գագաթնաժողովում ձեռք բերված առաջընթացը։
ԱՄՆ վարչակազմի կարծիքով՝ Եվրոպան Կիեւին դրդում է «մաքսիմալիստական պահանջների» տարածքային զիջումների հարցով, ինչը «խոչընդոտում է փոխզիջմանը»։
Որպես ճնշում՝ Վաշինգտոնը առաջարկել է Բրյուսելին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինչև նավթի և գազի ներմուծումից լիակատար հրաժարում և Հնդկաստանի և Չինաստանի դեմ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանում։