Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում այս պահին շուրջ 100 շուն է պահվում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«Կենտրոնի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած կրթական ծրագրի շրջանակում շուրջ 90 երեխա հնարավորություն է ստացել այցելելու խնամքի կենտրոն՝ խաղալու և խնամելու այդտեղ ապրող շներին:
Նախագիծն այս ունի նաև սոցիալական բաղադրիչ. ցանկության պարագայում մասնակիցները կարող են դառնալ խնամակալ:
Այցի ընթացքում երեխաները սովորում են նաև կենդանիների հետ շփվելու կանոնները»: