Հնդկաստանը պատրաստ է սեպտեմբերին ավելացնել ռուսական նավթի գնումները՝ չնայած ԱՄՆ վարչակազմի ճնշմանը, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց կանխատեսման համաձայն՝ հնդկական նավթավերամշակման գործարանները սեպտեմբերին ռուսական նավթի գնումները կավելացնեն 10-20%-ով, կամ օրական 150-300 հազար բարելով՝ օգոստոսի համեմատ։
Օգոստոսի առաջին 20 օրերին Հնդկաստանն օրական ներմուծել է 1.5 միլիոն բարել ռուսական նավթ, ինչը նույնն է, ինչ հուլիսին։ Այս ծավալները կազմում են համաշխարհային մատակարարումների մոտ 1.5%-ը։
Դրանք Հնդկաստանին դարձնում են ռուսական նավթի ամենամեծ գնորդը՝ մոտ 40 տոկոսով ծածկելով երկրի կարիքները։