Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ վիճակում են Երևանում ավտոմեքենայի պայթյունից տուժած ընտանիքի անդամները

Blog Image

Երեկ՝ օգոստոսի 6-ին  ավտովթար է տեղի ունեցել Մարշալ Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում։ Ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած տեղափովել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: 

Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

MediaHub-ը պարզեց, որ ավտոմեքենայի մեջ եղել է ընտանիք՝ 3 անչափահաս երեխա և նրանց ծնողները։

MediaHub-ի հետ զրույցում Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց՝ 5 անձ դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։

«Երեխանները, նրանց հայրը ու մայրը ռեանիմացիայում են, ծանր է վիճակը, բայց կայուն։ Այրվածքի ժամանակ միշտ առաջին օրերը դժվար է կանխատեսելը, թե ընթացքը ինչպիսին կլինի։ Այսօր տարբեր մասնագետներ կոնսուլտացիա արեցին, որովհետև երեխաններ են, ու երբեմն պետք է լինում` այլ մասնագետներ նայեն»,- նշեց Հովհաննիսյանը։

Այլ մանրամասներ այս պահին նա չհաղորդեց, միայն նշեց՝ ամեն ինչ պլանային գնում է։

Էմմա Մարտիրոսյան

Send