Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Քաղաքականություն

Ինչո՞վ է վտանգավոր «Զանգեզուրի միջանցքը»․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

Blog Image

Այսօր Աբու Դաբիում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպումը։ Այն տևել է ավելի քան 5 ժամ:  Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել են խաղաղության օրակարգի հիմնական հարցերը՝ սահմանների սահմանազատում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում։ Միաժամանակ նշվել է «Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման» մասին։

Ըստ հայկական կողմի՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումից հետո Փաշինյանը սրբազաններին ձերբակալեց և սկսվեցին մասսայական բռնաճնշումներ ընդդիմադիրների նկատմամբ, դատեր և այլն։ Ի՞նչ սպասենք Փաշինյանից այժմ, արդյո՞ք կշարունակվեն այս բռնաճնշումները, հնարավո՞ր է ավելի դաժան քայլեր լինեն․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ, ում մուտքը ՀՀ հուլիսի 5-ին արգելվել է Պյատիգորսկից վերադառնալիս ։

«Ձերբակալություննները, ռեպրեսիաները կշարունակվեն: Պետք է հիշենք, որ Փաշինյանի համար բոլոր հայկական ազգային կառույցները միշտ եղել են հակառակորդ, Թուրքիայի և Ադրբեջանի համար ևս այս ուժերը թշնամական են։ Թուրքիան և Ադրբեջանը Հայ առաքելական եկեղեցին և ընդդիմադիր ուժերը համարում են ռեվանշիստներ, պիտակավորում են և թշնամական վերաբերմունք ենք տեսնում նրանցից։ Այս շահերի համընկնումը բերելու է ռեպրեսիաների շարունակմանը»,– նշեց Իգիթյանը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է շատ խոսվում, ի՞նչ սպասենք, հատկապես, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ այսօր Փաշինյանի և Ալիևի հանդիպման առանցքային թեմաներից մեկը  հենց  «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցն է եղել, իսկ ըստ ԱԳ փոխնախարարի՝ Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով Հայաստանի գործող իշխանությունն ասել է, որ դա միջանցք չէ, սակայն, համաձայնությունը տվել են։ Ինչո՞վ է այն վտանգավոր. նախ ՀՀ–ն կորցնում է իր ինքնիշխանությունն այդ տարածքում, ՀՀ–ն չի վերահսկելու այդ տարածքը, վերահսկելու են այլ ուժեր, օրինակ՝ խոսք կա արևմտյան մասնավոր կազմակերպության մասին, այսինքն ՀՀ–ն չի անելու, այլ մեկն է անելու այդ հսկողությունը։ Ադրբեջանը շատ լավ փորձ ունի՝ ՀՀ–ից կամ հայկական պետականությունից վերցնել և փոխանցել երրորդ կողմին, ապա այդ երրորդ կողմին դուրս մղել, ինչպես, օրինակ, դա եղավ Արցախում»,– ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ եթե Ադրբեջանը և Թուրքիան այդ ճանապարհը վերցնեն իրենց հսկողության տակ, ապա բացի նրանից, որ ՀՀ–ն կկորցնի հերթական տարածքը, այլև պետք է հիշել, որ դա ռազմական տարածք է, որով ՀՀ–ն կապվում է Իրանի հետ: Այսինքն՝ ՀՀ–ն կկորցնի այդ կապը։

«Եթե այս պլաններն իրականություն դառնան, կորցնելով այդ կապը ՀՀ-ն  կմնա Վրաստանի հետ ճանապարհի հույսին, ինչը նշանակում է, որ  դիվերֆիկացիայի փոխարեն  մենք ունենալու ենք մի երկիր, որը մենաշնորհ է ունենալու: Այսինքն՝ մենակ իրենք են վերահսկելու մեր կապն աշխարհի հետ, իսկ Թուրքիան և Ադրբեջանն ինչպես թշնամի են եղել, այդպես էլ մեզ թշնամի մնալու են»,– ասաց Իգիթյանը։

Մարիաննա Արամյան

Send