Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար կտրամադրվի

Blog Image

 

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

«Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք–սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դրամաշնորհ։

Հիմնավորման մեջ նշված է, որ «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը ՀՀ կառավարության և բանկի միջև ստորագրվել է 2025 թ. հունիսի 27–ին:

Համաձայնագրի նպատակն է «նպաստել լուծել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը»:

Դրամաշնորհով կիրականացվի քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն, տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում, կներկայացվեն հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ, իրականացման ռազմավարություն և առաջարկություններ։

Կգնահատվեն բնապահպանական և սոցիալական ռիսկերը, կզարգացվեն կարողությունները, կստեղծվի իրականացման հարցերով հատուկ խումբ:

Միջոցների առհանման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թ. դեկտեմբերի 31-ը։

 

Send