Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն հարվածել է ադրբեջանական SOCAR-ի նավթամբարին․ վիրավորներ կան

Blog Image

Ռուսաստանի զինված ուժերը հինգ Shahed անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի Օդեսայի մարզում գտնվող SOCAR-ի նավթամբարի վրա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել և վնասվել է դիզելային խողովակաշարը։

Վիրավորվել են ընկերության չորս աշխատակիցներ,  հոսպիտալացվել են բոլորը։ Հրդեհը արագորեն մարվել է, և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Send