Մոսկվա-Պենզա չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Մոսկվա-Պենզա երթուղով SSJ-100-ը վերադարձել է մեկնման օդանավակայան», - ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ վայրէջքի պատճառը կապված է վառելիքի ֆիլտրի անսարքության հետ։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Շերեմետևոյի բոլոր հերթապահ ծառայությունները բերվել են մարտական պատրաստվածության։