Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միքայել Սրբազանի կալանավորման պարագայում ընդդիմադիր պատգամավորները պարտավոր են ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ

Blog Image

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․

«Անգամ եթե այժմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալեն և դատարանի որոշմամբ կալանավորեն, նա, միևնույն է, կարող է լինել միասնական ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու։

Ըստ ընթացակարգի՝ նա կստանա Ազգային ժողովում մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես գալու իրավունք։

Բնականաբար, ցանկացած մարդ, ով այդ գործընթացի արդյունքում կընտրվի վարչապետ, ժամանակավոր է ստանձնելու այդ պաշտոնը։ Նրա հիմնական առաքելությունն է լինելու երկիրը հանդարտեցնելը, համերաշխություն հաստատելը և թափանցիկ ընտրությունների կազմակերպումը։

Ժամանակավոր վարչապետը, վստահաբար, նաև կազատի բոլոր քաղբանտարկյալներին և կդադարեցնի այս օրերին սկսված ապօրինի քրեական հետապնդումները։

Հետևաբար, Միքայել Սրբազանի կալանավորման պարագայում ընդդիմադիր պատգամավորները չպետք է հապաղեն. նրանք պարտավոր են գնալ Հակոբ Ասլանյանի աշխատասենյակ և ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»։

Send