Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանում հանդիպել են Ալիեւը և Էրդողանը․ քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները

Blog Image

Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, «եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա հիմնված երկկողմ կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ»։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում»։

Send