Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, այս մասին այսօր հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
Հանդիպման ժամանակ նշվել է երկրների միջև համագործակցության կարևորությունը, մասնավորապես էներգետիկ ոլորտում, և որ Սիրիան ներկայումս բախվում է լուրջ էներգետիկ խնդրի։
Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ։
Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել նաև, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Սիրիայի կառավարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: