Ծագումով բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պինեյրո Պիզելին 2008-ից 2019 թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։
ՈւԵՖԱ-ն հիշել է իր տպավորիչ խաղը, մասնավորապես՝ 2015 թվականի հունիսի 13-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում Պորտուգալիայի դեմ։ Այդ խաղում Պիզելին բացել է հաշիվը՝ 30 մետր հեռավորությունից հաշվենկատ ազատ հարվածով գրավելով պորտուգալացիների դարպասը։
Չնայած Հայաստանի 2:3 հաշվով պարտությանը, Պիզելի գոլը դարձավ խաղի ամենահիշարժան պահերից մեկը։ Պորտուգալիայի կազմում Կրիշտիանու Ռոնալդուն ձևակերպել է հեթ-տրիկ՝ ապահովելով իր թիմի հաղթանակը։
armsport.am