Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին «ազատագրելու» հերթական պլանը ներկայացրեց, ըստ որի՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու համար պետք է հերթական քայլերն արվեն․ «Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»։
Այնուհետև Փաշինյանն ու իր կողմից ընտրված «հավատավորները» պետք է նոր կանոնագիրք հաստատեն, ըստ որի էլ Կաթողիկոսի ընտրություն պիտի տեղի ունենա։ Այս ամբողջ գործընթացն էլ ինքը պետք է կառավարի, քանի որ համապատասխանում է իր սահմանած նորմերին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է, իր ամբողջ հոգով հավատում է Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել է Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել է Մեծ պահքը, ամեն օր աղոթում է և հավատում է, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինքը ամենահավատավոր մարդն է երեք միլիոն հայերի մեջ ու իրավունք ունի իր որոշած կարգով եկեղեցում փոփոխություններ իրականացնելու։ Թե ով է իրեն նման հավատ ներշնչել, ոչ ոք չգիտի, գուցե մի օր էլ հայտարարի, որ տեսիլք է ունեցել, թե պետք է Վեհափառին անհապաղ փոխել, որ սա է Հայաստանի առջև ծառացած լրջագույն խնդիրը, որը լուծելուց հետո մեր ճահճում օր օրի ավելի խրվող պետությունը միանգամից, ինչ-որ «աստվածային» հրաշքով կծաղկի։
Ամեն դեպքում լավագույն արդարացումը դա կլինի, քանի որ հասարակությունն իր հստակ կարծիքն այս ամենի վերաբերյալ հայտնում է։ Անգամ անընդհատ ջնջվող մեկնաբանությունները չեն փրկում Փաշինյանին, մարդիկ իրենց ծաղրն ու զզվանքն են արտահայտում այս ամենի շուրջ:
Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի գրառման մեկնաբանությունները, որոնք արվել են ընդամենը րոպեների ընթացքում։ Նախօրոք հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը։
«Նիկոլ , մեղմ ասած , գրածդ չի էլ կարդացվում»։
Բարոյականության դասեր ես տալիս, այն դեպքում, երբ քեռեկին դոմփելն է ձեր մոտ նորաձև»։
Բ*զի տղա նիկոլ, դու քո ստահակ խոսքը «Արցախ Հայաստան է» քանի՞ անգամ ես խախտել, այ սատանա նիկոլ, աատկի իսկույն»։
«Սատանիստ պղծարար նիկոլ, սատկի իսկույն»։
«Այ հոգեկան, դու ո՞վ ես, որ եկեղեցու ընթացակարգերից խոսես, կամ որոշես։ Ո՞վ ես դու։ Հերիքա մեզ խայտառակես քո տգիտությամբ, հերիք ա»։
«Անվստահելի մարդ, մեծագույն սխալմունք հայ ժողովրդի գլխին»։
Նմանատիպ մեկնաբանությունները բազմաթիվ են․ հստակ է, որ ՀՀ քաղաքացին դեմ է Փաշինյանի այս հակաեկեղեցական քաղաքականությանը։
Նարե Գնունի