Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Սուրենյանը խնդրանքով դիմել է հրշեջներին

Blog Image

Այսօր՝ հուլիսի 28-ին, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը օգնության խնդրանքով դիմել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որպեսզի հրշեջները օգնության հասնեն իրեն։

Քանի որ մի քանի օր է ինքն կանխատեսել է, որ հանրապետությունում ջերմաստիճանը դարձյալ բարձրանալու է՝  հասնելով մինչև +40°C, հազարավոր քաղաքացիներ, չդիմանալով բարձր ջերմաստիճանին, գումարած նաև այն հանգամանքը, որ «Վեոլիա Ջուր»-ն էլ ջրամատակարարումը սարքել է շիլաշփոթ, պատրաստվում են Գ. Սուրենյանի տան մոտ բողոքի ակցիաներ իրականացնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարար ծառայությունը բավականին օպերատիվորեն արձագանքում է Գ. Սուրենյանի խնդրանքին։

Հրշեջները հանդիպում են նրան, և Գ. Սուրենյանը հրշեջներին խնդրում է, որպեսզի կատարեն արևի հովացման աշխատանքներ։

Կարճ ժամանակում հրշեջները կատարում են հովացման աշխատանքները, ինչից հետո եղանակը սկսում է հովանալ, և քաղաքացիները հրաժարվում են Գ. Սուրենյանի տան մոտ բողոքի ակցիա իրականացնելու գաղափարից։

 

Send