Աշխարհի նախկին առաջին ռակետ ռուս Մարիա Շարապովան ընդգրկվել է Միջազգային թենիսի փառքի սրահում։
Միջոցառում է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Նյուպորտ քաղաքում։
Շարապովան, ով ավարտել է կարիերան 2020 թվականին, Մեծ սաղավարտի հաղթող է։ Նա ունի Մեծ սաղավարտի հինգ տիտղոս։
Շարապովան երրորդ ռուս թենիսիստն է, որը ընդգրկվել է Փառքի սրահում՝ Եվգենի Կաֆելնիկովից և Մարատ Սաֆինից հետո։